Այսօր: Կիրակի, 19 Նոյեմբերի 2017թ.
Լուսագյողի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ
ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ ԱՆՑՆՈՂ 2017ԹՎԱԿԱՆԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.17 Լուսագյուղ համյանքի պաշտոնական կայք
Ուրախ եմ ողջունել ձեզ Լուսագյուղ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Լուսագյուղ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով: Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ակնկալում ... Մանրամասն
08.03.17 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ,

շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը` ոչ միայն առաջիկա տոնական ամսվա, այլև ողջ տարվա ընթացքում:
Թող ձեր աչքերը փայլեն երջանկությունից, լինեք գնահատված, սիրված եւ մեծարված, զգաք մայրության ու գեղեցկության բերկրանքը եւ դրանով լույս տաք կյանքին, աշխարհին, գոյությանը: Ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայեք ձեր ընտանիքների բարօրությանը և մեր հայրենիքի զարթոնքին: 
Դուք գեղեցիկ եք, բարի եւ ուժեղ: Աշխարհի բոլոր քնքուշ բառերն ու ծաղիկները ձեզ են պատկանում...

Սիրով և հարգանքով` Քաջիկ Զաքարյան»:

10.11.16 Շնորհավորական ուղերձ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 20-ամյակի առթիվ

Հարգելի համայնքապետեր,
Ավագանու անդամներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ :Մենք  անցել ենք դժվարին, բաց նպատակասլաց 20-ամյա ճանապարհ։Եվ հպարտանալու մեծ հիմք ու առիթ ունենք։Դեպի ապագա հայացք ուղելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կենտրոնական իշխանություններն առաջիկայում էական քայլեր կանեն նոր լիազորություններ ու ռեսուրներ փոխանցելով տեղական իշխանություններին՝ որպես կայուն զարգացման և տեղական ժողովրդավարության ամրապնդման էական գրավական։

 

21.09.16 Շնորհավոր Տոնդ Անկախ Հայաստան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ / Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն  հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
30.06.16 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Լուսագյուղցիներ.

Լուսագյուղի համայնքապետարանը տեղեկացնում է այն մասին,որ ս/թ հուլիսի  2-5-ը անտառային  տարածքներում կատարվելու  են ավիոքիմիական պայքարի միջոցառումներ անտառային վնասատուների դեմ:
Զգուշացվում է ազգաբնակչությանը անասունները և մեղվաընտանիքները հեռու պահել անտառային տարածքներից մինչև հուլիսի 25-ը:

27.05.16 ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ 2015-2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
  Մայիսի 27-ին հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում հնչելու է <<Վերջին զանգը>>՝ ազդարարելով հերթական ուսումնական տարվա ավարտը: Ձեր դպրոցը ևս, հարգելի´ ուսուցիչներ, կյանք է ճանապարհելու հերթական շրջանավարտներին: Ինչ ողջ ուսումնառության ընթացքում տվել եք Ձեր սաներին, վստահաբար օգնելու են նրանց ճիշտ ճանապարհով ընթանալ, գտնել իրենց արժանի տեղը կյանքում: Դուք ոչ միայն գիտելիք եք տալիս, այլև մարդ եք ձևավորում, անհատականություն, հայրենասեր քաղաքացի: Ձեր այս առաքելության կարևորությունը ընդգծված երևաց այս օրերին, հատկապես արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ: Չէ՞ որ բազում անօրինակ սխրանքներով աչքի ընկած մեր զինվորները ևս Ձեր շրջանավարտներն են եղել, որոնցից շատերն ընդամենը ... Մանրամասն
27.05.16 ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարազատ իմ Լուսագյուղցիներ, հարգելի հայրենակիցներ. Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հանրապետության օրվա կապակցությամբ: Սա մեր սրբազնագույն տոներից մեկն է: Առանց պետականության, օտարների խնամակալության ներքո վեց հարյուրամյակ դեգերելուց եւ հալածվելուց հետո` 1918-ի մայիսին հայ ազգը վճռականորեն բռունցք դարձավ եւ ստեղծեց անկախ պետականություն: Եվ անկախության հռչակումը նվեր չէր այլ պետությունների կողմից: Անկախությունն Աստծո շնորհն էր: Անկախությունը ձեռք բերվեց Ապարանում, Սարդարապատում եւ Ղարաքիլիսայում մեր ժողովրդի կերտած հերոսամարտերի շնորհիվ:   Եվ այսպես`շնորհավորում եմ մեր ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ բոլորիս 1918-ի մայիսյան հերոսամարտերի 98-րդ տարեդարձի ... Մանրամասն
25.04.16 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայոց ցեղասպանություն   կամ   Մեծ եղեռն     Օսմանյան կայսրության   իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական   «Իթթիհաթ վե թերաքի»   կուսակցության կողմից կազմակերպված   ցեղասպանություն , որի արդյունքում   1915 - 1923   թվականներին  զանգվածային  տեղահանության  է  ենթարկվել և բնաջնջվել   Օսմանյան կայսրության   նահանգների, այդ թվում՝   Արևմտյան Հայաստանի   հայ բնակչությունը: Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում   1915   թվականի   ապրիլի 24 -ը, երբ   Կոստանդնուպոլսում   ձերբակալվեց շուրջ ... Մանրամասն
03.11.14 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Քաջիկ Զաքարի Զաքարյան ծնվել 03.մարտի.1960 թ.-ին ՀՍՍՀ Ապարանի շրջանի  Լուսագյուղ գյուղում 1967-1977թթ.սովորել և ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը: 1977 թ. ընդունվել է Հոկտեմբերյանի տեխնոլոգիական տեխնիկումի շինարարական բաժինը: 1981-83 թթ. ծառայել է Խորհրդային բանակում /Նախիջևանում/: 1984 թ. աշխատանքի է անցել Ապարանի ՇՄՇ-ում , որպես աշխեկ:2002-2008 թթ. աշխատել է Հայ անտառում: 2008 թ. ընտրվել և 2012թ-ին վերընտրվել է Լուսագյուղ համայնքի ղեկավար,  Հայաստանի հանրապետական Կուսակցության անդամ է: Ամուսնացած է ունի հինգ դուստր:

13.11.13 Ցավակցում ենք

Ցավակցում եմ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի մեձավորներին և հարազատներին:
Պատասխանը չպետք լինի համարժեք. պատասխանը պետք է լինի կանխարգելիչ:
Միաժամանակ, հարկ է հետևություններ անել այս ամենից և միշտ հիշել, որ թշնամին չի ննջում ...

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Լուսագյուղ

(093) 386796

lusagyugh.aragatsotn@mta.gov.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՒՍԱԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner